26.11.2024
PR մասնագետի օրվան նվիրված քննարկում՝ Արենիի  «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ: