1.10.2024
Թուրքերը Հայաստանում կապիտա՞լ են ձեռք բերում. նախարարի պարզաբանումը
03.02.2022
Թուրքերը Հայաստանում կապիտա՞լ են ձեռք բերում. նախարարի պարզաբանումը

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, սակայն դրանց թվում ռազմավարական նշանակության օբյեկտներ չկան: Այդ մասին կառավարության փետրվարի 3-ի նիստից հետո հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարն այսպես անդրադարձավ ԶԼՄ-ներում տարածվող լուրերին առ այն, որ վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում: Նա նշեց, որ Հայաստանում անշարժ գույքի կամ առհասարակ գույքի ձեռքբերման գործընթաց մշտապես եղել է, դա չի սկսվել վերջին շրջանում: «Ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի համար միշտ բաց է եղել: Բացառոթյուն է կազմել 2021 թվականը, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։ Նա խորհորդ տվեց գնալ «Փեթակ» առևտրի կենտրոն՝ տեսնելու, որ մարդին այնտեղ 10 տարի առաջ էլ բավական գործնական «հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»: