Ադրբեջանի հարձակումը եղել է 6 ուղղությամբ: Այս մասին Ջերմուկում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը: "Հայաստանի տարածք, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1.5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ: Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել: Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ: Նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա հասել 4.5 կմ-ի", - նշել է նա: