Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոյին երկրի Անկախության օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Պերուի հետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ»: