27.03.2026
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. պետնախարար
23.03.2023
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. պետնախարար

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Ներսիսյանը: