ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից հետո ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում սպանել են հայ զինծառայողի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ագրեսիայի զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը»։