25.11.2024
Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում հանուն Արցախի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը:


Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, օգոստոսի 7-ին նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։


Օգոստոսի 7-ին պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։


ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։


Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Արցախի բնակչությունը զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Արցախի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։