9.07.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նորանշանակ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:


Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:


Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Լեհաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոստիկանության բարեփոխումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները