27.11.2024
Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը 3 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հունիսին գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 726 հազ. մարդ

2023թ.-ի հունիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 725 հազ. 972 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.3%-ով:


Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ.-ի հունիսին կազմել է 267 հազ. 691 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13.8%-ով, որը պայմանավորված է հիմնականում ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափի 14% ավելացմամբ:


Նշենք, որ 2023թ.-ի հունիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.4%: