1.10.2024
ԵԱՏՄ երկրներին խորհուրդ է տրվում մոտեցնել «ապրանքների որակ» հասկացությունները
09.02.2022
ԵԱՏՄ երկրներին խորհուրդ է տրվում մոտեցնել «ապրանքների որակ» հասկացությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում «ապրանքների որակ» հասկացության սահմանման մոտեցումների մասին» հանձնարարականը: Ինչպես հաղորդում է ԵՏՀ-ի մամլո ծառայությունը, «որակ» հասկացությունում առաջարկվել է ներառել բնութագրեր, որոնք ապահովում են ապրանքների համապատասխանությունը սահմանված պահանջներին, քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին, դրանց օգտագործման նպատակներին, ինչպես նաեւ սպառողին ներկայացված տեղեկատվությանը: Փաստաթղթի դրույթները կնպաստեն ազգային կարգավորման ներդաշնակեցմանը և Միությունում սպառողների իրավունքների հավասար պաշտպանության սկզբունքի ապահովմանը։ Հանձնարարականը պատրաստվել է 2025 ռազմավարության իրականացման միջոցառումների պլանի համաձայն՝ Ազգային կարգավորման առկա տարբերությունները նվազեցնելու համար: