Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:Հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: