12.11.2025
Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ մշակված գործընթացն է
06.12.2022
Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ մշակված գործընթացն է

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է: Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին): Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին): Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:1. Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,2. Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:3. Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են":