12.10.2025
Ճանապարհային երթեւեկության խնդիրը կառավարության առաջնահերթություններից է․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։


Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի եւ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաեւ՝ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:


Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ իր պաշտոնավարման ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռեւս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարեւոր ուղղություններին:

Ադրբեջանը ԼՂ-ում իրավիճակի սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը․ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ