23.05.2025
Վահե Ղազարյանը քննարկել է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը տեսազանգի միջոցով զրուցել է Լուիս Մորենո Օքամպոյի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսազանգի միջոցով զրուցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամպոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:


Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը և իրավական եզրակացություն ներկայացնել դրա վերաբերյալ:


Լուիս Մորենո Օքամպոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը:


 


 

Ռուբինյանը և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանին վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան