8.07.2025
Արցախի նախագահը տեսազանգի միջոցով զրուցել է Լուիս Մորենո Օքամպոյի հետ
prev Նախորդ նորություն

Ռուբինյանը և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանին վերաբերող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:


Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:


Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:


Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:


 


 

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են  յուրացման մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները