25.11.2024
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
prev Նախորդ նորություն

Դիլիջանի եւ Պուշկինի թունելներով երթեւեկությունը ժամանակավորապես միակողմանի կդադարեցվի

Դիլիջանի եւ Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթեւեկությունը նշված երկու թունելներով։ Այս մասին  տեղեկանում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


Դիլիջանի թունելով երթեւեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչեւ 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչեւ 03.30-ը։


Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր եւ պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։