22.04.2025
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Բաքվի նամակին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:


Ա. Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:


Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները:


 


 

Դիլիջանի եւ Պուշկինի թունելներով երթեւեկությունը ժամանակավորապես միակողմանի կդադարեցվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան