25.11.2024
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի զինծառայողներին
prev Նախորդ նորություն

Հանձնարարել եմ շտապ կարգավորել մսամթերքի գները. Ներսիսյան

Ցավով եմ արձանագրում, որ պետական կառավարման օղակներում առկա համակարգային մի շարք խնդիրների պատճառով ստիպված եմ լինում անձնապես ներգրավվել մի շարք խնդիրների կարգավորմանը, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ենք կադրային խնդիրների, տարրական մարդկային հոգատարության բացակայության, պետություն-հասարակություն փոխադարձ աջակցության պարտադիրության ընկալման բացակայության և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։


«Շուկայում իրացվող ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այդ պատճառով, այդպիսի խնդիրների պայմաններում շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ:


Այդպիսի դեպքերից են վերջին օրերին կրկին սանձարձակության հասած՝ բնակչության, հատկապես տարեցների, հղիների ու երեխաների տարրական դիմադրողականությունը պահպանելու համար շուկայում իրացվող չնչին քանակի եւամթերքի գները:


Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրվել է եւամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական, որից հետո, անհրաժեշտ արդյունքը չլինելու դեպքում, ստիպված եմ լինելու դիմել կոշտ քայլերի:


Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անընդհատ կապի մեջ են լինում ինձ հետ և պարբերաբար փոխանցվող տեղեկություններով հնարավորություն են տալիս լիարժեք պատկերացում կազմել այս կամ այն խնդրի էության ու ծագումնաբանության շուրջ, վեր հանել պետական մարմինների թերություններն ու անգործության դրսևորումները և աջակցում են դրանք շտկելուն ուղղված քայլերին»,- գրել է նա: