27.11.2024
Փաշինյանը Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տորպեդահարումից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն որևէ պայմանով հաշտության պայմանագիր կնքել. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն որևէ պայմանով հաշտության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։


«Բաքվից և Երևանից եկող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի: Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են խանգարում այս երկրների միջև խաղաղության հաստատմանը։


Ինչպես նշել է դիվանագետը, դրանցից ամենագլխավորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։


«Համապատասխան տրամաբանությունը կողմերը որոշել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի արդյունավետության փոխադարձ հաստատումից հետո: Պահանջվում է նաև համաձայնագրի իրականացմանը միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և քաղաքականությունը»,- հավելել է Գոնչարը։