Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ռեյդ են իրականացրել Մարտակերտի շրջանի, Լեռնային Ղարաբաղի Չանքաթաղ բարձրլեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ «Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի արտագնա բժշկական բրիգադի կողմից ուղևորություն է իրականացվել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ բժիշկների կողմից ակնաբույժի, ատամնաբույժի, վնասվածքաբանի և ԼՕՌ բժշկի կողմից ամբուլատոր - պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ընդհանուր առմամբ մենք ընդունել ենք մոտ հիսուն մարդ», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ Բնակչության ընդունելության ընթացքում տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից որակավորված բժշկական օգնություն է ցուցաբերվել գյուղի շուրջ 50 բնակիչների: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ժամանել են մեր Չանքաթաղ գյուղ եւ բժշկական օգնություն են ցուցաբերել մեր բնակչությանը: Շատ շնորհակալ ենք դրա համար», - ասաց տեղի բնակչուհի Էլյա Պողոսյանը։ Ընթացիկ տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 200 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել: