Արցախը՝ ռեգիոնը կառավարելու գործոն է. Ալեն Ղևոնդյան
Արցախը՝ ռեգիոնը կառավարելու գործոն/մեխանիզմ է և դրա համար առաջին հերթին Արցախը որևէ ձև պետք է լինի հատկապես հենց Ադրբեջանի կազմում... իսկ հետո կրկնվում է 20-րդ դարի 20-ականների սցենարը: Ինչի հենց Ադրբեջանի կազմում, քանի որ նա ռեգիոնի ամենից հզոր երկիրն է, ու նրան պետք է կառավարելի դարձնել նաև Արցախով: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Ապուշները, դավադիրները, տգետները ու ճկուն հարճերը՝ էլիտաների տեսքով, ամեն հարյուր տարին մեկ (երբեմն էլ առավել հաճախ), հավանաբար օրինաչափորեն, կրկնվում ու ի հայտ են գալիս, իսկ պատմությունը, մասնավորապես, մեզ, մեկ բան է սովորեցնում, որ մենք ունակ չենք հասկանալ, սովորել այն, ինչ այդքան պարզ ու հստակ մեզ մատուցվում է:
Վերջում էլ անկարողունակությունից մաս ենք կազմելու առավել մեծ քաղաքական կոնգլոմերատից ու հաղթելու է «կենցաղային հայի» ընկալումը, քանի որ «քաղաքական հայը», այդպես էլ չկարողացավ կենցաղայինին բացատրել, հասկացնել, որ պետությունը արժեք է, այդ թվում կենցաղային, կիրառական, հոգևոր, արժեքաբանական ու քաղաքակրթական, ամենօրյա ու եթե դու ունես արժեքներ, կարող ես դրանցով քո սեփական պետությունում ապրել, այլ ոչ թե դառնալ գաղթական ու սկսել սիրել Վանոյի նշած «միֆական հայրենիքը»:
Ի դեպ, Արևմուտքը և նաև մյուսները պատմականորեն միշտ ռասխոդ են անում քեզ, իսկ դու քաղաքականապես տգետ, վերածվում ես հարճի, քանի որ այն ժկ-ում, որ քեզ հատկացվում է ինչ-որ մակարդակի կենսունակ ու մրցունակ պետություն սարքելու, դու թայֆայական պետության վրա ես ծախսում, հետո ռեգիոնի ուժային բևեռներից ինչ-որ բաներ մուրում, պահանջում և այլն:
Մի բան էլ. Հարավային Կովկասի գեպոլիտիկան փոխվել է, քանի որ այն, ինչ 20-րդ դարի 90-ականներին կարող էր իրեն թույլ տալ ՌԴ-ն, այսօր իրեն չի կարող թույլ տալ:
Մեր մասով ոչինչ չասեմ:
Քաղաքագիտական ու համեմատական քաղաքագիտության դիրքերից մի մեծ հետազոտական ֆռոնտ կա որ, թե ինչպիսին չպետք է լինեն պետությունները, կամ ձախողված պետությունների անատոմիան ինչպիսին է:
Էս ա, ու դեռ մի բան էլ ավելին»,- գրել է քաղաքագետը: