20.04.2025
ՀՀ ՊԵԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը փոխգործակցելու համաձայնություն են ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:


ԱԽ աշխտակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:


Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 


 


 

Ներկայացվել է Լեհաստանի ներդրումներով Սյունիքում իրականացվող ծրագրերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար