ԱՄՆ-ում ձերբակալվել է իրանական PressTV-ի լրագրող Մարզի Հաշեմին: Նշվում է, որ նա ձերբակալվել է առանց որևէ պատճառի: Ըստ PressTV-ի` Հաշեմին ձերբակալվել է հունվարի 13-ին Սենթ-Լուիսի օդանավակայանում և ներկայումս ՀԴԲ-ի մեկուսարանում է: Որևէ պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել: