25.11.2024
ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանում Գյոթեի կենտրոնի ծավալած գործունեությունը
prev Նախորդ նորություն

Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արման Թաթոյան

Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի: Այս մասին գրում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

"Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:

Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի",- գրել է Թաթոյանը։


Հիշեցնենք, Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ Տավուշում անհնազանդության ակցիաների ժամանակ, ապա տեղափոխվել Երևան: