24.11.2024
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2016 թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվեցին 10.4 մլրդ դրամով
prev Նախորդ նորություն

Պարգև Սրբազան. Այդ 25 զինյալ տղաներն իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն

«Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն, հանդարտ, խաղաղ կերպով արագ այս հարցը լուծեն, որովհետև, ի վերջո, դա նորից բերելու է ողբերգության, որը ոչ մեկիս ձեռնտու չէ: Այս մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ով այս պահին գտնվում է Երևանում:

Պարգև Սրբազանը նշել է, որ այլ բարդ գերխնդիրներ կան՝ մասնավորապես Արցախի խնդիրը: Նա Խորենացի փողոցում հայտնված անձանց կոչ արեց դադարեցնել ներքին ցնցումները և իրար վրա ձեռք չբարձրացնել:

«Անկախ քաղաքական ճաշակից, կարգավիճակից, տարիքից՝ հայը հայի համար պետք է սրբություն լինի: Հայը հայի հանդեպ պետք է լինի սիրով, մեծագույն հարգանքով»,-ասաց նա ՝ հավելելով, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ բանակցություններ վարելու նպատակով Երևան է ժամանել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: