22.11.2024
Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարին
prev Նախորդ նորություն

«Ոսկե աքաղաղ պլյուս»-ի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:


Այսպես՝


Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:


Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր:


Նաև՝


Արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով և լվացարաններով,


Հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,


Առաստաղներն ապահով չեն եղել և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,


Սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով,


Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներն ու գույք պատրաստված չենեղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,


Խախտումների վերացման հարար սահմանվել է ժամկետ:


Որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառում: