5.04.2026
Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն ուզում է ընտրություններից առաջ Բաքվում գտնվող հայերի առnղջnւթյան գնnվ երկու ձայն ավել պոկել

Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29: Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:


«Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ հայտարարության մեջ ներքաղաքական քննադատություն չկար:


Այլ կերպ ասած՝ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունն այն տապալեց:


Դե պարզ է՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավելի պոկեք:
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք այդպիսի բաներ չեք լսել:


Աթոռ, աթոռ, աթոռ՝ դա է ձերը», - գրել է Մամիջանյանը:


 

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար