22.11.2024
Լիոնում անցկացվել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումը
prev Նախորդ նորություն

Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30։


Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:


Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։