21.04.2025
Նախարար. Օր առաջ պետք է որոշում կայացնեն հանձնվելու մասին
prev Նախորդ նորություն

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2016 թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվեցին 10.4 մլրդ դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, համաձայն որի՝ ՀՀ 2016 թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով:

Բացի այս, գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ:

Պարգև Սրբազան. Այդ 25 զինյալ տղաներն իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան