22.11.2024
Լուսանկարը` armeniatoday
prev Նախորդ նորություն

Արդարացվեցին Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ

Դատարանն արդարացրեց Սրբազան պայքարի օրերին կալանավորված ևս երկու աջակիցների։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։


«ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46 ֊ 236֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,- գրում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին, իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում, ըստ փաստաբանի, պաշտպանական կողմը  բարձրաձայնել է  դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով կայացված վերոհիշյալ որոշումները։


«Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»,- խոսքն ամփոփում է Վահե Եփրիկյանը։