24.11.2024
ԱԳՆ. Առանց Ղարաբաղի բանակցությունները արդյունավետ չեն լինի
prev Նախորդ նորություն

Վարչապետ. ԵԱՏՄ վարչապետների նիստը տեղափոխելու լուրջ պատճառ չկա

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու հարցի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին:

Հարցին, թե արդյոք կա՞ որոշում, Երևանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին, Գոհար Պողոսյանը պատասխանել է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա:

Պարոն Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»: Իսկ այն հարցին՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռևս որոշում չի կայացրել:

Հատկանշական է, որ անդրադառնալով ԵԱՏՄ վարչապետների նիստը Երւանից Մոսկվա տեղափոխելու եւ այդ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցել, չմասնակցելու հարցին, ՀՀԿ խամբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Այսօր ՌԴ վարչապետը կլինի Հայաստանում, նաեւ այդ հարցը կքննարկվի: Մենք ձեզ լրացուցիչ տեղեկություն կտանք»:

Հիշեցնեք, որ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չեղարկվեց ԵՏՄ վարչապետների երեւանյան նիստը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Որովհետեւ անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնեց, որ հետաձգվի, իսկ քանի որ առանց որեւէ անդամի մասնակցության անհնարին է անցկացնել նիստը...»:

Սա նշանակում, է որ Աբրահամյանի չմասնակցելը նույնպես կարող է տապալել նիստը: Այժմ, ըստ մամլում տեղ գտած տեղեկությունների, այս առումով ՀՀ իշխանությունները քննարկում են 2 տարբերակ, 1-ին` չմասնակցել եւ տապալել նիստը, 2-րդ`մասնակցության դիմաց որոշակի պահանջներ դնել ԵՏՄ երկրների առաջ, որոնք, բնականաբար, կապված են լինելու ղարաբաղյան վերջին իրադարձությունների հետ: