Stratfor. Վաշինգտոնը շարունակելու է Մոսկվայի նկատմամբ տնտեսական ճնշման քաղաքականությունը

Ֆոտո՝ www.tvc.ru

ՌԴ-ը և ԱՄՆ-ը դժվար նստեն բանակցային սեղանի շուրջ քննարկելու հարցերի լայն շրջանակ՝ պատժամիջոցների քաղաքականությունից մինչև ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ՌԴ-ի սահմաններ: Նման կարծիք է հայտնել ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor ընկերությունը 2015թ.-ի համար իր կանխատեսման մեջ:

Կենտրոնի վերլուծաբանները հայտարարել են, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շփումը հետագայում հնարավոր է միայն մարտավարական մակարդակում: Վաշինգտոնը կշարունակի Մոսկվայի վրա տնտեսական ճնշում գործադրելու քաղաքականությունը և կփորձի ամրապնդել ՌԴ-ի սահմանների երկայնքով գտնվող իր դաշնակիցների անվտանգությունն ապահովողի կարգավիճակը:

Նրանց կարծիքով, այս տարվա չորրորդ եռամսյակը որոշիչ կլինի եվրոպական պատժամիջոցների քաղաքականության առումով: Ինչքան մոտ լինեն եվրոպական երկրները ՌԴ-ին, այնքան մեծ են շանսերը, որ Մոսկվային կհաջողվի սեպ խրել նրանց միջև, ովքեր ցանկանում են գործակցել Մոսկվայի դեմ ու նրանց, ովքեր ՌԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից են՝ Լեհաստան ու մերձբալթյան երկրներ, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ընկերության վերլուծաբանները նշել են, որ ՌԴ-ը կկենտրոնացնի ջանքերը Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից ներգրավված լոբբիստական թիմ ձևավորելու համար: Այդպիսի մարտավարությունը թույլ կտա խաթարել ԵՄ-ի միասնականությունը, որն անհրաժեշտ է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու համար: