26.11.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
prev Նախորդ նորություն

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը՝


1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.


1) Գրիգորյան Վահե.
2) Կարապետյան Նորա.
3) Քոչարյան Վիգեն»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։