22.11.2024
Հայաստանը ՌԴ-ի մրցակիցներից մեկն է Տանկային բիաթլոնում
prev Նախորդ նորություն

Ղարիբաշվիլի. Վրաստանը չպետք է միանա ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

«Որպես կառավարության ղեկավաև ես կարծում եմ, որ Վրաստանը չպետք է միանա Եվրամիության՝ ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներին: Այդպիսի դիրքորոշում մենք ունեինք նախորդ տարի և մենք չենք պատրաստվում այն փոխել», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Գրեթե մեկ տարի առաջ մենք միացել ենք Եվրամիության՝ ՌԴ-ի դեմ կիրառած 15 պատժամիջոցներից միայն մեկին»,-նշել է նախարարը՝ նկատի ունենալով Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների արտահանմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը բարձր է գնահատում այն, որ վերջին տարիներին կարողացել է զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերություններ ՌԴ-ի հետ, որը երկու երկրների միջև կառուցողական երկխոսության արդյունք է:

Ըստ նրա, Վրաստանը հետագայում ևս ցանկանում են զարգացնել առևտրա-տնտեսական համագործակցությունը ՌԴ-ի հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Եվրոպայի յոթ երկրներ՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Նորվերգիան, Լիխտենշտեյնը, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը որոշել են մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները Ղրիմի և Սևաստոպոլի դեմ: