23.11.2024
Ռուհանի. Իրանի համար շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՌԴ-ի մրցակիցներից մեկն է Տանկային բիաթլոնում

Հայաստանը, Ղազախստանը, Սերբիան և Չինաստանը Տանկային բիաթլոնում ՌԴ-ի հիմնական մրցակիցներն են, սակայն չի բացառվում նաև անսպասելի եզրափակիչ: Այս մասին լրագրոցներին հայտարարել է ՌԴ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը:

«Երկու օրը ցույց է տվել, որ մենք ունենք պետությունների խումբ, որոնք բավականին լավ են հանդես գալիս: Այսօր բոլոր 39 անձնակազմերից ընտրվում է ութ թիմ, հետագայումը չորսը եզրափակչի համար: Դեռևս այս պահի դրությամբ ՌԴ-ը, Ղազախստանը, Հայաստանը, Սերբիան և Չինաստանը եզրափակչի հիմնական թեքնածուներն են, և կարծում եմ, որ հինգ երկրները եզրափակչում կորոշեն հաղթողին», - նշել է Սալյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, լավ են հանդես գալիս բոլոր թիմերը: Նա նշել է, որ մրցաշարերում ամեն ինչ կարող է լինել: «Որևէ մեքենա կարող է հանդիպել որևէ խոչընդոտի և ամեն ինչ կփոխվի»,-նշել է նա:

ՌԴ-ը դեռևս առաջատարն է Տանկային բիաթլոնում: Առաջատարների եռյակում է նաև Ղազախստանն ու Հայաստանը, նրանց հաջոդրում է Չինաստանն ու Հնդկաստանը: Մրցաշարի առաջին փուլը՝ անհատական մրցավազքը կավարտվի այսօր: Դրա արդյունքում ընտրվելու են կիսաեզրափակչի ութ թիմեր, իսկ չորս լավագույն հավաքականները կանցնեն եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ Միջազգային բանակային խաղերի փակման օրը: