Տաջիկստանը կանդամակցի ԵԱՏՄ–ին`հարևան երկրների փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո

Տաջիկստանը կարող է անդամակցել ԵԱՏՄ–ին` հարևան երկրների փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։

Տաջիկստանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հուդոբերդի Հոլիքնազարը հայտարարել է, որ դեռևս 2013թ.–ին նախագահ Էմոմալի Ռահմոնը նշել է, որ իրենք ուսումնասիրելու են անդամակցության բոլոր «կողմ» և «դեմ» գործոնները և նոր միայն որոշում են կայացնելու, փոխանցում է news.tj–ը։

Նա նշել է, որ Տաջիկստանն այս պահին գտնվում է ուսումնասիրությունների փուլում։

Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Անդրեյ Զախվատովը հայտարարել է որ անդամակցելով ԵԱՏՄ–ին Տաջիկստանը հնարավորություն կընձեռի իր միգրանտներին աշխատել ԵԱՏՄ ցանկացած երկրում, սակայն անդամակցությունն ենթադրում է նաև մի շարք պարտականությունների կատարում։

Ըստ նրա, դեռևս 2015թ.–ին ստեղծվել է փորձագետների խումբ, որն ուսումնասիրում է Տաջիկստանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցության հնարավորությունները։ Փորձագետը նշել է, որ Տաջիկստանի մասնավոր խոշոր բիզնեսի շահերը մտել են հակասության մեջ բնակչության մեծամասնության հետ և անդամակցության որոշման ձգձգումը «պայմանավորում» են Ղրղզստանի փորձի ուսումնասիրությամբ, փոխանցում է tajmigrant.com–ը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ–ի շուկան Տաջիկստանի համար շատ մեծ է, սակայն ԵԱՏՄ–ի կայացումը դժվարությամբ է ընթանում և դա նույնպես ազդում է Տաջիկստանի վերջնական որոշման կայացման վրա։