10.02.2026
Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն առանց ԱՄՆ–ի
prev Նախորդ նորություն

Չնայած դժվարություններին՝ պահպանվում է վստահությունը թվային ակտիվների պոտենցիալի նկատմամբ

Վերջին շրջանում շուկայի անկումը տարբեր ակտիվների դասերի, այդ թվում՝ կրիպտոարժույթների հատվածում, լիովին օրինաչափ կերպով առաջացրել է մտահոգություն և անորոշություն համայնքում։ Ցանկանում եմ ընդգծել այն դժվարությունները, որոնց բախվում են շուկայի բազմաթիվ մասնակիցներ, հատկապես մանր ներդրողները, որոնք հաճախ առաջինն են զգում գների շտկումների հետևանքները։ Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ շուկայական կապիտալիզացիան և թոքենների արժեքը ինքնին ամբողջապես չեն արտացոլում ողջ կրիպտոէկոհամակարգի վիճակն ու առաջընթացը։ Չնայած մանր ներդրողների կողմից ակտիվության հնարավոր ժամանակավոր նվազմանը՝ մենք շարունակում ենք տեսնել խրախուսիչ ազդակներ, որոնք վկայում են ոլորտի կայունության և հետագա զարգացման մասին։ Սա ձևավորում է ամուր հիմք շուկայի երկարաժամկետ առողջության համար։


Ներկայիս շուկայական շարժերը ավելի լավ հասկանալու համար արժե դիտարկել բիթքոյնի դինամիկան վերջին վեց տարիների ընթացքում։ 2020 թվականի փետրվարի 6-ին բիթքոյնի գինը կազմում էր մոտ 9 600 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2026 թվականի փետրվարի 6-ին այն գտնվում էր մոտավորապես 65 000 ԱՄՆ դոլարի մակարդակում։ Այսպիսով, դրա արժեքը աճել է գրեթե յոթ անգամ։ Համեմատության համար՝ S&P 500 ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է մոտ երկու անգամ, ինչը ընդգծում է բիթքոյնի յուրահատուկ պոտենցիալը՝ ավելի բարձր եկամտաբերության առումով, չնայած նրան բնորոշ անկայունությանը։ Հենց այդ պատճառով շատ ներդրողներ շարունակում են դիտարկել բիթքոյնը և թվային ակտիվները որպես դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելների գրավիչ բաղադրիչ նույնիսկ շուկայի շտկումների ժամանակահատվածներում։


Եթե իրավիճակը դիտարկենք ավելի լայն համատեքստում, շուկայական անկումները բնական և սպասելի երևույթ են կրիպտոարժութային շուկայի ցիկլերում, ինչպես նաև ավանդական ակտիվների դասերում։ Երկարաժամկետ հեռանկարում վճռորոշ նշանակություն ունեն հիմնարար գործոնները։ Մենք նկատում ենք ինստիտուցիոնալ մասնակցության աճ և կայունություն, ստեյբլքոյններով ապահովվող բարձր իրացվելիություն, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայր, որտեղ իրացվելիության պայմանները ժամանակի ընթացքում կարող են բարելավվել։

Մասնավորապես, ԱՄՆ-ում սպոտ բիթքոյն ETF-ները ներկայումս կուտակում են մոտ 1,27 մլն BTC, ինչը միայն չնչինորեն է զիջում գագաթնակետային ցուցանիշներին՝ չնայած զգալի գնային շտկմանը։ Սա վկայում է ինստիտուցիոնալ ներդրողների շարունակական ներգրավվածության և թվային ակտիվների երկարաժամկետ արժեքի նկատմամբ նրանց վստահության մասին։


Կորպորատիվ մասնակցությունը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ Միայն 2026 թվականի հունվարին հրապարակային ընկերությունները ձեռք են բերել ավելի քան 43 000 BTC՝ հասցնելով կորպորատիվ պահուստների համախառն ծավալը ավելի քան 1,1 մլն BTC-ի։ Սա արտացոլում է հաշվեկշռերի կառավարման ռազմավարական, բազմամյա մոտեցում, այլ ոչ թե կարճաժամկետ շուկայական տատանումներին արձագանք։ Բացի այդ, ստեյբլքոյնները շարունակում են կատարել շուկայական իրացվելիության հիմքի դեր․ դրանց համախառն ծավալը մոտ է պատմական առավելագույններին և գերազանցում է 306 մլրդ ԱՄՆ դոլարը, ինչը ավելի քան երկու անգամ բարձր է 2024 թվականի մակարդակներից։ Այդպիսի իրացվելիությունը ապահովում է հաշվարկները, պարտավորությունների ապահովագրումը և առևտրային ակտիվությունը՝ շուկային տալով կայունություն անգամ ներկա մարտահրավերների պայմաններում։


Առաջիկայում դիտարկման հիմնական գործոնը կմնա մակրոտնտեսական իրացվելիությունը։ Գլոբալ դրամական զանգվածի հետագա ընդլայնման դեպքում, երբ G4 M2 ցուցանիշը կարող է մինչև 2028 թվականը հասնել 105 տրիլիոն ԱՄՆ դոլարի, թվային ակտիվները կարող են շահել բարելավվող իրացվելիության պայմաններից։ Միևնույն ժամանակ շարունակվում է թոքենիզացիայի և օնչեյն ենթակառուցվածքների զարգացումը․ թոքենիզացված իրական ակտիվների ծավալն արդեն գերազանցել է 24 մլրդ ԱՄՆ դոլարը։ Այս բոլոր գործընթացները հաստատում են, որ կրիպտոարդյունաբերության հիմնարար հիմքերը ամրապնդվում և կուտակվում են ցիկլից ցիկլ։ Չնայած ընթացիկ դժվարություններին՝ ես պահպանում եմ իմ լավատեսությունն ու վստահությունը թվային ակտիվների երկարաժամկետ պոտենցիալի նկատմամբ։


Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար՝ Binance-ի տարածաշրջանային շուկաների գլոբալ ղեկավար Կիրիլ Խոմյակով

 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով