24.03.2026
Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև
prev Նախորդ նորություն

«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին, կարելի է ասել՝ հերթական անգամ, Նիկոլ Փաշինյանը նորից հայ ժողովրդին ահաբեկում էր պատերազմով: Ավելին, Փաշինյանը կոնկրետ ժամկետ նշեց՝ սեպտեմբեր: Պարզ է, թե ինչու սեպտեմբեր, որովհետև երբ հունիսի 7-ի ընտրություններից հետո Փաշինյանը մերժվի, նոր իշխանության ձևավորումը կլինի այդ ժամանակ:


Գործնականում Փաշինյանն անընդհատ վախեցնում է պատերազմով, եթե իրեն մերժեն: Երեկ նույն սպառնալիքները ԱԺ-ում կրկնեց նաև Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարարը: Բայց ի՞նչ է սա նշանակում:


Սրա հետ կապված՝ այս օրերին բազմաթիվ հարցադրումներ են հնչում: Օրինակ՝ արդյո՞ք սա նշանակում է բաց ակնարկ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկորցնի իշխանությունը: Կամ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի ինչ-որ ավելի խորքային ու ահավոր զիջումների պայմանավորվածություններ, որոնց ետևից Ադրբեջանը «կգա», եթե Փաշինյանն այլևս իշխանություն չլինի: Այս իշխանությունների պարագայում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն, ինչ էլ լինի, իրականում հասկանալի է, որ Փաշինյանը պարզապես ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, իրեն ներկայացնում է որպես «խաղաղության ուժ», մյուսներին՝ «պատերազմի»: Ժամանակին՝ 1998-ին, ասացին, թե՝ «պատերազմի կուսակցությունը» հաղթեց «խաղաղության կուսակցությանը», դրանից հետո 20 տարի խաղաղություն էր: Իսկ երբ, այսպես ասած, «խաղաղություն բերող» «լայթ» տարբերակը եկավ իշխանության, կարճ ժամանակ անց պատերազմ եղավ: Պատերազմներ: Ստացվում է, որ «խաղաղության կուսակցությունները» պատերազմ են բերում, «պատերազմի կուսակցությունները»՝ խաղաղությո՞ւն:


Պատերազմի թեման ընտրություններից առաջ քվե պլոկելու, հանրության զգացմունքների վրա խաղալու, հասարակությանն ահաբեկելու և այդ հույզերը շահագործելու համար է Փաշինյանն օգտագործում:


Հա, ի դեպ, Փաշինյանը պատերազմ սկսվելու ժամկետն իմանալու առումով ասում է՝ այսքան տարի վարչապետ եմ, դա էլ չիմանա՞մ: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, 2020-ի պատերազմի մեկնարկի մասին էլ է իմացե՞լ (զգուշացված եղել): Գուցե Ջերմուկի վրա հարձակման օրն էլ է իմացե՞լ: Հետաքրքիր վիճակ է ստացվում, այնպես չէ՞: