22.05.2024
Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նա ձերբկալվել է. դատախազություն
prev Նախորդ նորություն

Պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն

Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:


Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենքում առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:


Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձել է «ինքնիշխանություն» հասկացության էությանն ու իրավական ձեւակերպումներին` նշելով, որ պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում անկախությամբ: Պետության ներքին ինքնիշխանությունն արտահայտվում է պետության գերակայությամբ եւ լիիշխանությամբ քաղաքական համակարգի այլ կազմակերպությունների նկատմամբ:


Պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, եւ այս նախագծի նպատակն օրենսդրական դաշտը բարելավելն է: Պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ նշել է, որ նման օրենքներով անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, քանի որ կան պետություններ, որոնց ձեռնտու չէ հայկական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մեր երկրում կան գործակալական կառույցներ: Նրա գնահատմամբ այս օրենքից բացի անվտանգության ծառայությունները եւս պետք է աշխատեն այս ուղղությամբ:


Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանը կարծիք են հայտնել, որ «ինքնիշխանություն» հասկացությունը պետք է առավել հստակ սահմանվի: Արծվիկ Մինասյանի համոզմամբ ինքնիշխանության քրեաիրավական պատասխանատվության հարցն այնքան հստակ ու իրավական որոշակիության պահանջներին բավարարող պետք է լինի, որ որեւէ մեկը՝ կլինի իշխանություն, ընդդիմություն, թե դրսից հրահրված անձ, չփորձի ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ առաջարկվող ձեւակերպումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի:


Փոխնախարար Լեւոն Բալյանն օրինագծի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:


Քվեարկության արդյունքում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում
Հաջորդ նորություն next
 Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար
20.05.2024
Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor