18.03.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
prev Նախորդ նորություն

Հայաստանը և ԵՄ-ն վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները. Միրզոյան

Հայաստանը և ԵՄ-ն վերջին շրջանում և այս օրերին վերանայում են հարաբերությունները, և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը դրական իմաստով վերանայում են: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի հարցին, թե Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի որ ուղղություններով են նախատեսվում վերանայումներ, և կիրառման ընթացքն ինչ փուլում է:


«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ՝ ՍԵՊԱ-ն, և ՍԵՊԱ-ն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է, բայց երբ որ ես ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը. այժմ քննարկվում են հարցեր, և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան նախատեսում է ՍԵՊԱ-ն:


Այդպիսի մի շարք գործիքներ կան. վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը եթե ունենանք ԵՄ-ի հետ, նախատեսված է ՍԵՊԱ-ով, կամ այլ գործիքներ:


Մենք ունենք երկուստեք քաղաքական կամք՝ խորացնելու մեր հարաբերությունները: Ոլորտները բազմապիսի են և արտացոլված են նաև նույն ապրիլի 5-ի մամլո հաղորդագրության մեջ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիաներ, մինչև շուկաների մոտարկում, որակների, ստանդարտների բարձրացում՝ քաղաքական, տնտեսական»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ բացատրելով, որ զուտ տեխնիկապես մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում, և, հետևաբար, պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց նաև պայմանագիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ հավելյալ համատեղ գործողություններ, համատեղ ծրագրեր


 


 

Որպես ՀՀ վարչապետ՝ երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր