19.04.2025
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է Ծիծետնակաբերդ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ գտնվում են:


Ելույթի ընթացքում Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունն՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:


 


 

Հայաստանը և ԵՄ-ն վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար