17.04.2025
Ընդդիմությունը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին
prev Նախորդ նորություն

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է Ծիծետնակաբերդ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Կլոդ Վիզլերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


 

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ