11.09.2026
Հայաստանը և Իրանը կշարունակեն հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին. ՔԿ

2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, նշված անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված՝ Հ.Ղ-ի կողմից հանցանք կատարելու մասին վկայող բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Հ. Ղ-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ՝ նաև վերոնշյալի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։


Նշենք, որ խոսքը Սպիտակցի Հայոկ երգչի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի մասին է:


 


 


 


 


 


 

Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ. Մոխբեր
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ