23.11.2024
Հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով
prev Նախորդ նորություն

Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.


"Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում։ Տեսեք, թե ինչեր են խոսում ԱԺ-ում ու ոնց են խոսում։ Նույիսկ սկսնակ հոգեբանները կարող են շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց ներսում և ինչ վախեր են պատել նրանց։


Այդ վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում, որպեսզի էլ ավելի հիմար բաներ խոսեն։ Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ։ Կարող է։ Ո՞վ գիտի ինչ կա քպ-ականների մտքում։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ ինչպես արդեն ասացի՝ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկապես փոխվել է։


Ինչ վերաբերվում է քպ-ականներին, ապա նրանք դեռ շանս ունեն։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց հիմնականում ունեն։ Իրենք գիտեն իրենց փրկության ճանապարհը։ Ու որքան շուտ փախչեն մահով սպառնացողցներից ու մահ սփռողներից, այնքան ավելի հեշտ կանցնեն այդ ճանապարհով"։