23.11.2024
Իրանի համար այս ծանր օրերին թուրք-ադրբեջանական քարոզչությունն իր ԱԹՍ-ներն է գովազդում
prev Նախորդ նորություն

Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, ապա շարունակում.


"Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին, ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:


Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը",- գրել է Գեղամյանը: