Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: