24.11.2024
Արցախում «չպարզված հանգամանքներում» մահացու վիրավորում է ստացել զինծառայող
prev Նախորդ նորություն

Պաշտոնանկ է արվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնում նշանակվել է Կարապետ Դավթյանը:

Կադրային փոփոխության պատճառենրի մասին ոչինչ չի ասվում: Տեղեկություններ չկան նաեւ առ այն, թե արդյոք այն որևէ կապ ունի Սասնա ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստի հետ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ գալխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: