24.11.2024
Պաշտոնանկ է արվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը
prev Նախորդ նորություն

Փոխվել է ԱԱԾ քննչական վարչության պետը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանին:

Գալստյանն ասել է, որ Մնացական Մարուքյանը թոշակի է անցել: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի, ԱԱԾ քննչական վարչության նոր պետ է նշանակվել ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Ավելի վաղ նախագահի հրամանով աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի աջաջին տեղեկալ Հրանտ Եպիսկոպոսյանը:

Կադրային փոփոխության պատճառենրի մասին ոչինչ չի ասվում: Տեղեկություններ չկան նաեւ առ այն, թե արդյոք այն որևէ կապ ունի Սասնա ծռեր զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստի հետ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ գալխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: