28.07.2025
ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Արցախում «չպարզված հանգամանքներում» մահացու վիրավորում է ստացել զինծառայող

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թվականին ծնված Վահան Վահեի Միքայելյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Պաշտոնանկ է արվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին