24.11.2024
Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:

Նրա հրաժարականի մասին տեղեկությունները լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները», - նշում է գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:

Իշխանական կուլիսներում այս ընթացքում բազմիցս են տեղեկություններ շրջանառվել, որ իշխանության մի թեւը Սերժ Սագարյանին փորձել է համոզել որպեսզի վերջինս պաշտոնանկ անի Գեւորգ Կոստանյանին, ինչին սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է եղել, հայտնում է "Հայկական ժամանակ" թերթը:

Գեւորգ Կոստանյանը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ազգային ժողովի պատգամավորների 103 կողմ եւ 3 դեմ ձայների բաշխվածությամբ: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 3 տարի հետո:

Նշենք, որ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։